News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով այսօր՝ հունվարի 17-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց վկա Միսակ Միրիջանյանը: Նա նշեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Ալիկ Բանդուրյանին («Նորատուսցի Ալիկ») եւ Արմեն Գասպարյանին («Բդո»): Նա նշեց, որ հայը բժիշկ է, Ալիկ Բանդուրյանին ճանաչում է, քանի որ նրա մայրը բուժվել է հոր մոտ:

Նա նշեց, որ տեղյակ չէ, թե 2016թ. նոյեմբերի 13-ին Չարբախում գտնվող «Լիա» գեղեցկության  սրահում ինչ է տեղի ունեցել, սպանության մասին տեղեկացել է ԶԼՄ-ներից, իսկ այդ գեղեցկության սրահում երբեւիցե չի եղել:

Մեղադրողների հարցին` արդյոք վկան երբեւիցե ամբաստանյալ Արմեն Գասպարյանի, կամ Ալիկ Բանդուրյանի խնդրանքով որեւիցե հիվանդի  առողջական վիճակի, կամ դիակի մասին տեղեկություն  ճշտել է եւ հայտնել նրանց, վկան բացասական պատասխան տվեց:

Մեղադրյալները միջնորդություն ներկայացրին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը` նշելով, որ վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ կան էական հակասություններ: Դատարանը միջնորդությունը բավարարեց:

Ըստ ցուցմունքի, դեպքի օրը` 2016թ. նոյեմբերի 13-ին, գործով ամբաստանյալ Արմեն Գասպարյանը («Բդո») զանգել է վկային: Նա խնդրել է ճշտել` արդյոք մորգում կա ծեծված, հրազենային վնասվածքներով դիակ:

«Արմենն ինձ շատ հաճախ է դիմել առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր ճշտել, քանի որ հայրս հարգանք է վայելում այդ ոլորտում, բայց այդ օրը ես ոչ մեկի հետ չեմ կապվել, Արմենի հետ չեմ խոսել, քնիիչը` ինչ խոսակցություն է մեջբերել, ես չգիտեմ, այդ խոսակցությունը քննիչն է ասել»,-ասել է նա:

Այնուհետեւ վկան նշել է, որ («Բդոյին») ասել է, թե իբր «մորգում գտնվողների մասին Կոլյայի` Ծերեթելիի հիվանդանոցի բժիշկի  հետ հեռախոսով փորձել է կապվել, սակայն, իրականում չի զանգել, ուղղակի Արմենին այդպես է ասել»:

Վկայի ցուցմունքն այսքանով ավարտվեց:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունվարի 24-ին:

Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը: Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ալիկ Բանդուրյանին  («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Արմեն Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ամենաշատ