News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Յուրաքանչյուր երկրում գոյությունն ունեն պատշաճ իրավական մեխանիզմներ, իսկ այս դեպքում՝ մեղադրանքի պատասխանատուն դատախազությունն է, քննության պատասխանատուն՝ քննիչը, եւ այդ գործերը կարգավորվում են նաեւ դատական համակարգի կողմից: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ճվճվ Արոյի» որդիներին ժամանակին չձերբակալելուն եւ երկրում անպատժելիության մթնոլորտին:

«Տվյալ դեպքում որեւէ մեկի գործունությանը գնահատական տալ չեմ կարող, որովհետեւ խոսքը կոնկրետ իրավիճակին է վերաբերում, այլ ոչ թե ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ տալուն», - նշեց նա:

Դիտարկմանը, թե մասնավորապես, եղբայրներից կրտսերի՝ Սերժ Վարդանյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարված, բայց միայն ավագ եղբոր կողմից 2 ոստիկան մահվամբ ավարտված վթարից հետո միայն Սերժ Վարդանյանին կայծակնային արագությամբ հայտնաբերեցին ու ձերբակալեցին, Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «Ես չեմ կարող ասել, այդ հարցով դիմեք ոստիկանությանը, միգուցե ձեզ ավելի մանրամասն կներկայացնեն: Ես արդարադատության նախարարն եմ, ոչ թե մի անձ, որ քաղաքական պատասխանատվություն է կրում ոստիկանության կամ դատախազության աշխատանքի համար»:

Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ անպատժելիություն և հովանավորչություն մեր երկրում, որպես կանոն, չկա. «Նման յուրաքանչյուր դեպք արժանի է ոչ միայն պարսավանքի, այլև պատասխանատվության: Պետք է լինել կույր, դա չտեսնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ