News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատոր Օրին Հեթչը զվարճացրել է սոցիալական ցանցերի օգտատերերին՝  համագումարի ելույթի ժամանակ փորձելով հանել գոյություն չունեցող ակնոցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Տեսանյութից մի դրվագ թվիթերյան իր էջին հրապարակել էր լրագրող Ջոնաթան Լեւայնը: Մեկ օրում տեսանյութն ավելի քան 60 հազար ռեփոստ է ունեցել:

Տեսանյութը մեկնաբանածների մի մասը նշել է, որ սա տարածված սխալ է այն մարդկանց շրջանում, ովքեր տեւական ժամանակ ակնոց են կրում: Սենատորի ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ Հեթչը փորձարկում էր անտեսանելի ակնոցը, որը վաճառքում դեռ չի հայտնվել: Ավելի ուշ Հեթչի գրասենյակում հայտնել են, որ նա ակնոցը մոռացել էր տանը եւ շարժումը սովորությունից ելնելով էր արել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ