News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել հունվարի 19-ի Իտալիայի 12 թռիչք ցամաքային սպասարկմամբ զբաղվող ընկերությունների ազգային գործադուլի պատճառով: Այս մասին հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ չեղյալ են հայտարարվել դեպի Հռոմ, Միլան եւ Վենետիկ չվերթները, ինչպես նաեւ այս քաղաքներից հակառակ ուղղությամբ չվերթները:

Բացի դրանից, ավիաընկերությունը փոխել է հունվարի 19-ի չվերթների ժամերը: Այսպիսով, SU2412/2413 թռիչքները դեպի Միլան եւ հակառակ ուղղությամբ նոր ժամանակով կիրականացվեն Մոսկվայի ժամանակով 16:25-ին  եւ 21:25-ին համապատասխանաբար, SU2414/2415 թռիչքները Մոսկվայի ժամանակով 22:55-ին եւ 03: 05-ին համապատասխանաբար:

Դեպի Հռոմ եւ հակառակ ուղղությամբ SU2406/2407 թռիչքները կմեկնարկեն 16:15-ին եւ 21: 25-ին, SU2408/2409 թռիչքները`ժամը 17:40-ին եւ 22:40-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news