News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարության ձեւավորման վերաբերյալ բանակցություններում պահպանողականների եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների միջեւ ձեռք բերված հիմնական համաձայնությունները վերանայման ենթակա չեն: Այս մասին Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Անգելա Մերկելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հիմնական կետերը ենթակա չեն վերանայման, բայց հետագա բանակցությունների ընթացքում առանձին կետեր լրացուցիչ կավելացվեն», - ասել է նա:

Մերկելը նաեւ հույս է հայտնել, որ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հունվարի 22-ի համագումարում կհաստատի պահպանողականների հետ մշակված փաստաթուղթը եւ կհամաձայնվի նախարարների կաբինետի ձեւավորմանը: «Հուսով եմ, որ սոցիալ-դեմոկրատները պատասխանատու որոշում կկայացնեն», - ասել է նա:

Մերկելը նաեւ նկատել է, որ իր պահպանողական բլոկը «լուրջ զիջումների» է գնացել, բայց «պատասխանատու է փաստաթղթի համար»:

«Սա լավ հիմք է կոալիցիայի վերաբերյալ բանակցությունների համար»,-ասել է Մերկելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ