News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի բոլոր քաղաքացիներն օրենսդրության համաձայն արձակուրդի իրավունք ունեն: Այս մասին Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Կարապետյանը ՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:

Այդպես, Մարուքյանը վարչապետին հիշեցրել է 2017 թվականի դեկտեմբերի վերջին արված հայտարարությունն այն մասին, որ եթե Հայաստանի քաղաքացիները ցանկություն ունեն բարելավել իրենց բարեկեցությունն ու կենսամակարդակը, ապա պետք է կրճատեն ամանորյա տոների հանգստյան օրերը՝ աշխատանքի դուրս գալով ոչ թե հունվարի 8-ին, այլ 3-ին: «Դուք ասում եք՝ իրավունք չունենք շատ հանգստանալու, բայց մինչեւ հունվարի 15-ը արձակուրդում եք»,- ասել է Մարուքյանը։

Դրան ի պատասխան Կարապետյանը նշել է, որ չի հրաժարվում իր խոսքերից, բայց ի նկատի չի ունեցել, որ մարդն օրենքով իրավունք չունի արձակուրդ վերցնել: «Ի գիտություն ձեզ՝ ես, սեպտեմբեր ամսից աշխատելով, ընդամենը 8 օր եմ հանգստացել՝ 3 օր ամռանը և 5 օր՝ հունվարին: Մի՞թե ես այդ իրավունքը չունեի», - վրդովվել է ՀՀ վարչապետը:

 
 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ