News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մեծ Բրիտաանիայի բնակիչը դատի է տվել տուրիստական ընկերությանն այն բանից հետո, երբ լողավազանում նրա վրա գեր տղա է թռել եւ նրան պարանոցի վնասվածք պատճառել, հաղորդում է Mirror-ը:

Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարի Բարսելոնի հյուրանոցում: Այն պահին, երբ 44-ամյա Գրեմ Հայդը սահել է բլակից դեպի լողավազան, լողավազանի եզրից նրա վրա է թռել իր խոսքով 95կգ քաշով տղա: Կատարվածը տեսանկարահանել է Հայդի կինը:

Բժիշկները նրա մոտ ողնաշարի պարանոցային հնատվածի վնասվածք են հայտնաբերել:

 «Չնայած որ դա դժբախտ դեպք էր եւ Գրեմը չի մեղադրում երիտասարդին, հարցղն այն է, թե ինչու այն մասում, որտեղ ավարտվում է ջրային բլարկը չկան նշաններ», —ասել է իրավաբան Մագդալեն Կնեզը:

Ներկայացված հայցի պահանջների մասին մանրամասներ չեն հաղորդվում:

 «Մեր հանգսիտը լիովին փչացավ, ընկերությունն այդ ժամանակ մեզ անտեսում էր: Գոնե ինչ-որ արձագանք կամ ներողություն լիներ, դա այնքան էլ մեծ բան չէ», — ասել է տուժողը:

Միեւնույն ժամանակ, ըստ հրապարակման, տուրիստական ընկերությունը նշել է, որ մանրամասն ուսումնասիրում է Հայդի դիմումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ