News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017 թվականի զեկույցը ավելի բովանդակալից էր, քան 2016 թվականինը: Այս մասին հունվարի 17-ին «Հայաստանում խոսքի ազատության եւ լրատվամիջոցների իրավունքների ոտնահարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացման եւ քննարկման ժամանակ ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա պարզաբանել է, որ 2017 թվականին արձանագրվել են ավելի շատ խախտումներ, քան նախորդում:

«Ուզում եմ նշել, որ մեր իրավաբանների աշխատանքն այնքան կարեւոր ու արդյունավետ էր, որ ես որոշեցի անպայման ներկայացնել այն», - ընդգծել է Մելիքյանը` հավելելով, որ խախտումների զգալի մասը տեղի է ունեցել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ 2017 թվականը նրանց համար շատ բարդ եւ լարված էր, քանի որ տեղի են ունեցել ոչ միայն խորհրդարանական ընտրություններ, այլեւ տեղական ընտրություններ, ինչպես նաեւ Երեւանի ավագանու ընտրություններ, որոնց ընթացքում եւս արձանագրվել են տարբեր տեսակի իրավախախտումների բազմաթիվ դեպքեր:

Այսպիսով, ըստ նրա, ցանկացած ընտրություններում թեկնածուները չափազանց կտրուկ են արձագանքում իրենց հասցեին հնչեցրած ցանկացած քննադատությանը, երբեմն մեդիայի աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնություն կամ հոգեբանական ճնշում են գործադրում: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնիսկ դեպքեր են եղել, երբ լրագրողները ստիպված դիմել են իրենց կազմակերպությանը աջակցության համար:

Ընդհանուր առմամբ, ըստ փորձագետի, խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրվել է 29 խախտում, որոնց թվում եղել են ֆիզիկական եւ բարոյական ճնշման եւ լրատվամիջոցների գործունեության խոչընդոտման դեպքեր: Սակայն այդ դեպքերով միայն 7 քրեական գործ է հարուցվել, որից միայն երկուսն են դատական գործընթացի հասել, քանի որ մնացած 5-ի քննությունը կասեցվել էր:

Վիճակագրության մասին խոսելով՝ Մելիքյանը ներկայացրել է նախորդ երկու տարիների ընթացքում կատարված հանցագործությունների թվաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն 2016 թվականին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 10 դեպք է գրանցվել, ինչի արդյունքում 26 լրատվամիջոցների ներկայացուցիչներ են տուժել, իսկ 2017 թվականին` 11 դեպք` 17 տուժած լրագրողներով հետ եւ օպերատորներով:

Բացի այդ, 2016 թվականին ԶԼՄ-ների եւ այս ոլորտի աշխատակիցների նկատմամբ ճնշումների 52 դեպք է եղել: Սակայն 2017 թվականին այդ թիվը կրկնապատկվել է եւ հասել 113-ի: Դրա հետ մեկտեղ տեղեկատվության ստացման եւ տարածման իրավունքի խախտման դեպքերի թիվը զգալիորեն աճել է: Այսպիսով, եթե 2016 թվականին նման խախտումների թիվը 33 էր, ապա այս տարի այն կրկնապատկվեց եւ հասավ 62-ի:

Հայաստանը մասամբ ազատ երկրների շարքում է. Freedom House

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ