News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լյունեբուրգի գլխավոր դատախազը մերժել է ԳԱՍԱԿ նախկին անդամ, ունտերշարֆյուրեր Օսկար Գրենինգին ներում  շնորհելու  միջնորդությունը: Նա առնվազն 300,000 մարդու սպանությանը մասնակցելու համար  դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման:

 Այս մասին հունվարի 17-ին հայտարարել է Ստորին սաքսոնական քաղաքի դատախազության ներկայացուցիչը, հաղորդում է DW-ն:

Այժմ  96-ամյա ամբաստանյալը, որը հայտնի է որպես «Օսվենցիմի հաշվապահ», կարող է ներում շնորհելու համար դիմել ստորին Սաքսոնիայի արդարադատության նախարարին: Հողային արդարադատության նախարարին դիմելը վերջին հնարավորությունն է իրական բանտարկությունը պայմանականի փոխելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ