News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արաբական պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման խնդիրները, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչը նույնպես մասնակցել է Մոսկվայում նախարարների հանդիպմանը:

Լավրովը շեշտել է, որ պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ տարածքային վեճերը, ներառյալ Երուսաղեմի կարգավիճակը, պետք է ՄԱԿ միջազգային բանաձեւերի հիման վրա կողմերի բանակցությունների շրջանակներում լուծվեն:

 «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել նպաստել պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ կայուն քաղաքական երկխոսության հաստատմանը` ինչպես երկկողմ այնպես էլ տարբեր միջազգային հարթակների ձեւաչափում, այդ թվում միջազգային միջնորդների Միջին Արեւելքի «քառյակի» շրջանակներում», - ասվում է ԱԳՆ կայքում:

Նշվում է նաեւ, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակը եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ