News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւս մեկ տարով երկարաձգել է ահաբեկիչների դեմ պատժամիջոցների ռեժիմը, որոնք խաթարում են Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացը: Այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Ահաբեկչական գործողությունները շարունակում են սպառնալ Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացին եւ արտակարգ սպառնալիք են հանդիսանում ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ ԱՄՆ տնտեսության համար», - ասել է Թրամփը:

1995-ի հունվարի 23-ին այն ժամանակ նախագահ Բիլ Քլինթոնը ստորագրել էր գործադիր հրաման, որն ուղղված էրԱՄՆ քաղաքացիների դրամական միջոցների հոսքը Մերձավոր Արեւելքում ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ կասկածվող կազմակերպություններին դադարեցնելու համար:

 Հրահանգը հանձնարարում էր ԱՄՆ ֆինանսական եւ իրավապահ մարմիններին գտնել եւ սառեցնել բոլոր հաշիվները, որոնք բացված են ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադի» կամ նրանց ներկայացուցիչների անուններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ