News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրանք Փալոնեն Կոնգրեսում իր գործընկերներին կոչ է արել  արհեստական ​​խոչընդոտները վերացնել եւ բացել ԱՄՆ եւ Արցախի միջեւ կապը:

Կոնգրեսականը ներկայացրել է «ԱՄՆ-Արցախ ճանապարհորդություն եւ կապ» բանաձեւը, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: «Արցախում հաջողված ժողովրդավարական կառավարություն է գործում, եւ ոչինչ չպետք է խոչընդոտի ԱՄՆ եւ այլ երկրների հետ փոխգործակցությանը: Սեպտեմբերին իմ այցը Արցախ նորից ցույց տվեց այն մեծ հաջողությունները, որ Արցախը ձեռք է բերել վերջին տարիներին, եւ ուրիշներին էլ, ինչպես ինձ պետք է տրվի նույն հնարավորությունը: Արագ զարգացող երկրներին, օրինակ` Արցախին ճանաչումը չընդունելու միջոցով խոչընդոտելու փոխարեն, ԱՄՆ-ն պետք է ընդունի եւ խրախուսի նրանց պաշտոնական գործողությունների միջոցով», - ասել է օրենսդիրը:

Բանաձեւն ընդգծում է Արցախի հավատարմությունը խաղաղ նախաձեռնություններին, ինչպիսին կոնգրեսականներ Էդ Ռոյսի եւ Էլիոտ Էնգելի նախաձեռնությունն է, որը կոչ է անում շփման գծից դիպուկահարների եւ ծանր հրետանու հեռացմանը, ԵԱՀԿ դիտորդների քանակի ավելացմանը:

Փաստաթուղթը կոչ է անում ԱՄՆ կառավարության բոլոր մակարդակներում պաշտոնատար անձանց թույլ տալ այցելել Արցախ եւ  բաց եւ անմիջական շփվել հանրապետության գործընկերների հետ, խրախուսել Արցախի պաշտոնյաների եւ Միացյալ Նահանգների գործադիր եւ օրենսդիր ճյուղերի ներկայացուցիչների միջեւ անմիջական շփումները:

ԱՀԴՀ-ն շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին բանաձեւի ներկայացման համար, որը կոչ է անում այլեւս չխոչընդոտել բաց երկխոսությանը, որն այդքան անհրաժեշտ է Արցախում ամուր եւ ժողովրդավարական խաղաղության համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ