News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 

Ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆի «Կրակ եւ կատաղություն. Սպիտակ տան ներսում» սկանդալային գիրքը կէկրանացվի հեռուստատեսությամբ ցուցադրելու համար, հաղորդում է The Hollywood Reporter ամսագիրը:

Գործարքի արժեքը միլիոնավոր դոլարների է հասնում:

Նրա տվյալներով՝ Endeavor Content-ը ձեռք է բերել գրքի էկրանավորման իրավունքը, որը մտադիր են սերիալի վերածել:

«Կրակ եւ կատաղություն. Սպիտակ տան ներսում» գիրքն արդեն վաճառվում է աշխարհի 32 երկրներում:

Ըստ Bloomberg-ի՝ Վուլֆը գրքի վաճառքից արդեն ստացել է ավելի քան 1 միլիոն դոլար եւ մեծ պահանջարկի դեպքում կարող է 7,4 միլիոն դոլար ստանալ:

NPD BookScan-ի տվյալներով՝ գրքի լույս տեսնելուց հետո երկու օրվա ընթացքում վաճառվել է 29 հազար օրինակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ