News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Նայարիտ նահանգում 33 մարդու թաղված դիակ է հայտաբերվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Universal պորտալը:
Շալիսսկոյում 3 նման գերեզման է հայտնաբերվել: Դիակներն այժմ դուրս են բերվել եւ ուղարկվել են նահանգի դատախազության դատաբժշկական փորձաքննությունների դեպարտամենտ: 

Այսպիսի սարսափելի գտածոները Մեքսիկայում հազվադեպ չեն. ավելի վաղ նման գերեզմաններ էին հայտնաբերվել նաեւ Գերերո, Վերակրուս, Մորելոս նահանգներում: Հանցագործները սովորաբար այդպես են թաքցնում նարկոմաֆիայի պատերազմներում սպանվածների մարմինները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ