News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արմեն Ջիգարխանյանի հոսպիտալացումը լրիվ անսպասելի էր՝  Նոր տարվա օրերին նա լավ հանգստացել էր, լավ վիճակում էր։ Այս մասին հայտարարել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը։

«Նա նույնիսկ մի կողմ էր դրել ձեռնափայտը, որն ինքն էր ինձ խնդրել գնել: Չորեքշաբթի գրեթե ամբողջ օրը նա թատրոնում է անցկացրել եւ երեկոյան հեռանալու ժամանակ դժգոհություն հայտնեց, որ իրեն շատ թույլ է զգում: Մենք որոշեցինք ռիսկի չգնալ  եւ բժիշկ կանչեցինք »,-պարզաբանել է Սողոմոնյանը:

Նա հերքել է այն տեղեկությունը, թե Ջիգարխանյանի մոտ սրտի խնդիր է եղել: Բժիշկները ասացին, որ սրտի հետ ամեն ինչ նորմալ է: Գուցե վարակից է, թատրոնում նրա կոկորդը ցավում էր, հազում էր: Իսկ ձախ ոտքի հետ ժամանակ առ ժամանակ խնդիրներ էին առաջ գալիս, այժմ նաեւ ցավում էր: Եվ հաշվի առնելով նրա բոլոր հիվանդությունների «փունջը»՝ դա վտանգավոր է: Հետեւաբար, բժիշկներն ասացին, որ ավելի լավ է ռիսկի չգնալ՝ պետք է հիվանդանոց տեղափոխել, այնտեղ նրան պետք է տոմոգրաֆիա անեն: Առավոտյան կսկսն զննել  արդեն ... »,-Արթուր Սողոմոնյանի խոսքը մեջբերում է «Մոսկովսկի կոսմոմոլեց»-ը։

«Շտապ օգնությունը Արմեն Ջիգարխանյանին հոսպիտալացրել է Պիրոգովսկայայի հիվանդանոցում գտնվող իր թատրոնից` հիպերտոնիկ կրիզ ախտորոշմամբ: Բժիշկները նաեւ կասկածներ ունեն նեւրալգիայի եւ վարակվելու շուրջ»,-հաղորդում է ՏԱՍՍ-ը: Տեղեկացվում է, որ Արմեն Ջիգարխանյանը ընդհանուր թուլություն ունի, բայց գիտակից  վիճակում է գտնվում:

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ