ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է կնոջը՝ Միշելին, ծննդյան տարեդարձի կապակցությամբ: «Դու ոչ միայն իմ կինն ես, այլ նաեւ երեխաներիս մայրն ու իմ լավագույն ընկերը»: Ես սիրում եմ քո ուժը, քո գթասրտոությունը եւ քո վճռականությունը: Եվ ես օր օրի քեզ ավելի ու ավելի շատ եմ սիրում: Շնորհավո՛ր ծննդյան տարեդարձդ, Միշե՛լ»- գրել է ԱՄՆ 44-րդ նախագահն Instagram-ի լուսանկարի մեկնաբանությունում:
Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկինը դարձավ 54 տարեկան։
Instagram-ի էջում Միշել Օբաման շնորհակալություն է հայտնել ամուսնուն առավոտյան գրասենյակ ուղարկած ծաղիկների համար եւ նրան անվանել է իր երկրպագուներից ամենասիրելին: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք շնորհավորական բացիկներ են ուղարկել եւ սոցիալական ցանցերում գրառումներ են կատարել:
«Ես գիտեմ, որ ծննդյան տարեդարձը երբեմն ցավոտ կարող է լինել: Բայց ձեր ուղերձները հիշեցնում են, թե որքան երջանիկ մենք կարող ենք լինել »,-գրել է Միշելը: