Նոյեմբերյանի բժշկական կենտրոն հունվարի 17-ին հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել: NEWS.am-ին ոստիկանության  մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Ժամը 16։00-ի սահմանում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ «աջ ազդրի վերին երրորդականի հրազենային-գնդակային վիրավորում» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

NEWS.am-ի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վիրավորվածը պայմանագրային զինծառայող  30-ամյա Ադիբեկ Միկոյանն է: Նա տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ,  վիճակը կայուն է: