News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարությունը  հավանության է արժանացրել «Հանրային խորհրդի մասին» օրինագիծը։ Այն  հունվարի 18-ի նիստի ժամանակ ներկայացրել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով՝  այս նախաձեռնությունը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Հանրային խորհրդի ներկայիս  գործունեությունը  կարգավորվում էր  եւ նրա անդամները նշանակվում էին նախագահի կողմից: 2015 թվականին   սահմանադրական փոփոխություններ են կատարվել եւ կառավարության մասին նոր դրույթներ են հաստատվել խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու  հետ կապված: Հանրապետության նախագահի ինստիտուտը զգալի փոփոխության է ենթարկվել, կրճատվել են նրա լիազորությունները: «Այս օրինագիծը նախատեսում է  ապաքաղաքականացված հանրային խորհրդի  ձեւավորում, որը կստանա սահմանադրական կարգավիճակ՝ դառնալով կառավարությանն առընթեր խորհրդատվական մարմին», - պարզաբանել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ