News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շինարարության ոլորտում 2108-ին ակնկալում ենք որոշակի աշխուժություն: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա ոլորտում առկա վիճակի բարելավման վերաբերյալ հանձնարականներ տվեց.

«2017 թվականին վերջում շինարարության ոլորտում արձանագրվեց աճ, եւ առաջիկայում ակնկալում ենք այդ տեմպերի ավելացում»,-ասաց նա՝ հավելելով, որ անցած տարի շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտում խնդիրներ են եղել, որոց վերաբերյալ համապատասխան հանձնարարական էր տրվել նախորդ տարվա նոյեմբերին:

«Միաժամանակ, իրականացված ուսումնասիրությունների եւ կառուցապատողների հանդիպումների հետ արդյունքում առաջացել է շինարարության ոլորտում առկա վարչարարության, իրավական ակտերով նախատեսված ընդհանուր պահանջների պարզեցման եւ հստակեցման անհրաժեշտություն:

Հաշվի առնելով վերոնշյալը, հանձնարարում եմ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին եւ առաջարկում եմ Երեւանի քաղաքապետին մեկ ամսյա ժամկետում մշակել շինարարության ոլորտի ամբողջ գործընթացի հստակեցման եւ իրավասու մարմինների վարչարարությունների թույլտվությունների տրամադրման կարգերի պարզեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ եւ ներկայացնել կառավարության աշխատակազմ»,-ընդգծեց վարչապետը:

Բացի այդ, նա կառավարության աշխատակազմի ղեկավարին եւ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին հանձնարարեց տասնօրյա ժամկետում կառուցապատողների, ներդրողների մասնակցությամբ կազմակերպել խորհրդակցություն։

«Այստեղ՝ շինարարության ոլորտում 2018թ. ակնկալում ենք  որոշակի աշխուժություն, պետք է մաքսիմալ լսել, թե ինչն է իրենց խանգարում եւ շատ պարզ, հստակ մեխանիզմ դնել, որը տարբեր մեկնաբանությունների քիչ տեղիք տա»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ