News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ելքը» ծրագիր ունի եւ կոնկրետ նպատակով է հունվարի 19-ին քաղաքացիներին հրավիրում հավաքի: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

«Սա մեր նախընտրական հավաքը չէ, մենք կոչ չենք անում մարդկանց մեզ աջակցել, սատարել, թանկացումների հարցը բոլորին է վերաբերում, ամեն մեկը երթին գալով՝ իր համար է գործելու: Մենք որպես քաղաքական ուժ, պահին հնարավորություն ենք ստեղծում մարդկանց համար, որպեսզի բողոքեն թանկացումների դեմ, դա ազդելու է յուրաքանչյուրի կյանքի վրա: Մենք որպես ընդդիմություն, ձեւավորում ենք պահանջը թանկացումների դեմ բողոքի, իշխանափոխության դեմ, բայց պատվիրատուն քաղաքացին է մնում, քաղաքացին պետք է մեզ թելադրի, թե մենք հաջորդ քայլն անում ենք, թե չէ: Հիմա վաղը կերեւա՝ հաջորդ քայլը մենք կանենք, թե ոչ, այսինքն՝ հաջորդ երթը կկազմակերպենք, թե ոչ: Ես կարծում եմ, որ այնքան մարդ կգա, որ մեզ ուղերձ կլինի հաջորդ երթը կազմակերպելու»,-ասաց նա:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ նշեց, որ սոցիալական բոլոր խնդիրները լուծվում են հասարակական ճնշման արդյունքում, այդպիսի օրինակներ ունեցել ենք. «Երբ կա հասարակական պահանջ, բողոք, անհետեւանք չի մնում»:

Նշենք, որ «Ելքը» հունվարի 19-ին, ժամը 17:00-ին հրավիրել է երթ՝ ընդդեմ թանկացումների:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ