News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով հիվանդին մահվան հասցնելու գործով մեղադրողը պատրաստվում է Վերաքննիչ բողոք ներկայացնել:

NEWS.am-ի տեղեկություններով, մեղադրող Գայանե Խաչիկյանը դատարանից պահանջել էր ազատազրկում «Շտապօգնության» բժիշկ Արտակ Գեւորգյանի համար, մինչդեռ դատարանը վճռել էր բժշկին դատապարտել 2 տարվա պայմանական ազատազրկման:

Մեզ հետ զրույցում բժշկի պաշտպան Վահե Մարգարյանը նշեց, որ պաշտպանական կողմը գոհ է առաջին ատյանի կայացրած դատավճռից եւ Վերաքննիչ դիմելու անհրաժեշտություն չեն տեսնում:

«Մենք հենց պայմանական ազատազրկում էինք դատարանից խնդրել, որն էլ բավարարվել է: Իմ պաշտպանյալը երկրորդ կարգի հաշմանդամ է, «Շտապօգնությունում» աշխատել չի կարող, այդ պատճառով դատարանը նրան 3 տարով զրկեց բժշկական գործունեության իրավունքից»,- ասաց պաշտպանը:

Դեռեւս հայտնի չէ՝ բժշկի գործունեությունը դադարեցվել է, թե ոչ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Ջերմուկի առողջության կենտրոնի «Շտապօգնության» բժիշկ Արտակ Գեւորգյանը 2016թ. նոյեմբերի 3-ին Գրիգոր Գրիգորյանին առաջին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ՝ դրանց նկատմամբ դրսևորելով անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, ինչն անզգուշությամբ առաջացրել է Գրիգոր Գրիգորյանի մահը: Այսպես, Արտակ Գևորգյանը հիվանդ Գրիգոր Գրիգորյանից տեղեկացել է, որ սրտի շրջանում ունի ցավեր և ցանկանում է անցնել էլեկտրասրտագրության հետազոտություն: Առանց էլեկտրասրտագրություն կատարելու՝ բժիշկը բուժքրոջը ցուցում է տվել կատարել դեղորայքային ներարկում: Դա լսելով՝ Գրիգոր Գրիգորյանը և նրա ընտանիքի անդամները տեղեկացրել են հիվանդի՝ դեղորայքից ալերգիկ լինելու մասին: Սակայն Արտակ Գեւորգյանը ցուցում է տվել կատարել ներարկումը: Ներարկումից անմիջապես հետո Գրիգոր Գրիգորյանի մոտ առաջացել է շոկային վիճակ, նա կորցրել է գիտակցությունը: Դրանից հետո նույնպես, ըստ մեղադրանքի, Արտակ Գեւորգյանն առաջին օգնության պրեպարատի՝ ադրենալինի ներարկման ձևի և չափաքանակի վերաբերյալ բուժքրոջը տվել է ոչ ճիշտ ցուցում: Բժշկի ցուցումով կատարված ներարկումներից հետո Գրիգորյանը րոպեներ անց մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ