News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ներկայումս ճանապարհաշինության ոլորտում ոլորտում գնումների գործընթացն իրականացնում է առանց նախաորակավորման փուլի, ինչի արդյունքում նախագծային, տեխնիկական հսկողության եւ շինարարության աշխատանքները որոշակի խնդիրներ են առաջացնում: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, նման խնդիրների ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով գնումների գործընթացում միջազգային փորձում լայնորեն կիրառվում է նախաորակավորման ինստիտուտը:

Կարեն Կարապետյանը Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել ճանապարհաշինության ու ճանապարհների հիմնանորոգման ոլորոտում, նաեւ, ըստ անհրաժեշտության, պետական գնումների այլ ոլորտներում համապատասխան գործընթացում նախաորակավորման ինստիտուտի ներդրման առաջարկություններ:

 «Այս մոտեցմանը հիմնականում դեմ է Ֆիննախը՝ ասելով, որ հնարավոր է, էժան լուծումները բաց թողենք, բայց մենք առանց նախաորակավորման ունենք փաստեր, երբ որ հաղթում է տենդերը անհասկանալի կառույց, որը համապատասխան հմտություն չունի: Պետք է այս երկու մոտեցումների մեջ լավագույն կետը գտնենք, մյուս կողմից` հասկանանք, թե ում հետ ենք գործ բռնում ու ինչքանով ենք այդ մարդու աշխատանքներից ակնկալում լուծումներ», - ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ այսուհետ համեմատելու են նախորդ տարիների գնումների ոլորտում կատարված աշխատանքը. «Ես պարտադիր ուզում եմ լսել մեկ միավոր գնի փոփոխությունն ինչպես է կատարվել: Մենք այստեղ օպտիմիզացիայի շատ մեծ տեղ ունենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
Ամենաշատ