News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 19
Տեսնել լրահոսը

Սիսիան-Շաքի ավտոճանապարհին այսօր՝ հունվարի 18-ին, տեղի է ունեցել ավտովթար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  ԱԻՆ մամուլի ծառայությունից: Ժամը 09։20-ի սահմանում Սիսիան-Շաքի ավտոճանապարհին բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 CO 601 համարանիշի եւ Урал մակնիշի ավտոմեքենաները։ 

Վթարի հետեւանքով «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքեանյում գտնվող Ա. Հ.-ն ու Մ. Հ.-ն մահացել են, նրանք հայր եւ որդի են: Իսկ մյուս ուղեւորը՝ է. Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Урал-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, որով զինվորներ էին տեղափոխվում, զինվորները չեն տուժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փրկարարները մարել են բնակարանում բռնկված հրդեհը
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Մեքսիկայում խողովակատար է պայթել. կան զոհեր եւ վիրավորներ
Պայթյունի հետեւանքով 71 մարդ է տուժել...
Ինդոնեզիայում կինը հրկիզել է իր ամուսնուն՝ նրա բջջային հեռախոսից օգտվելու մերժման համար
Ինդոնեզիայում կինը հրկիզել է իր ամուսնուն, երբ վեջինս թույլ չի տվել նրան մուտք գործել իր բջջային հեռախոս․․․
Nissan ավտոկոնցեռնի նախկին ղեկավարը 7,8 մլրդ եվրո է յուրացրել
Nissan Motor Co. ավտոկոնցեռնի նախկին ղեկավար Կառլոս Գոնը անօրինական կերպով միջոցներ է․․․
Երեւանի կենտրոնում, դալանում տարօրինակ ձայներ են լսվել. Ինչ են պարզել ոստիկանները
Ժամը 04.05-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի եւ Կենտրոնական բաժնի ծառայողները…
Երեւանում ոստիկանները բերման են ենթարկել պոռնկությամբ զբաղվող կանանց
Այս ուղղությամբ ոստիկանության աշխատանքները շարունակական են...