News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում, բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի ու Վարդևան Գրիգորյանի կողմից ներկայաված «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ նշելով, որ կառավարությունն արդեն իսկ իրականացնում է գյուղատնտեսության ռիսկերի նվազեցման ու աջակցման ծրագրեր շուկայական մեխանզիմների կիրառմամբ, մասնավորապես, հակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման նպատակով տրամադրվող վարկերի սուբսիադավորման ու այլ ծրագրեր միջոցով:

«Մինչդեռ, նախագծով գյուղատնտեսության պետական աջակցության հիմնական շեշտը դրվում է ոչ շուկայական մեխանիզմների վրա ու ենթադրում է պետության կողմից որևէ կերպ չսահմանափակված պայմանական պարտավորության ստանձնում», - ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ սա բավականին խնդրահարուց է պետական բյուջեի ծախսման մասին պլանավորման տեսանկյունից, ուստի առաջակվող նախագիծը համարում են ոչ նապատակահարմար:

«Կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկում է համագործակցել գյուղատնտեսության գործունեության մասին օրենքի նախագծի շրջանակներում իրենց առաջարկները համադրել նշված օրենքի նախագծի մոտեցումներին ու հանդես գալ միասնական  համատեղ նախագծով», - ասաց Ռ. Մակարյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց. «Իսկ երբ որ նախաձեռնում են, ֆինանսական հաշվարկ կա՞ նախաձեռնության մեջ», ինչին ստացավ բացասական պատասխան:

«Բա ըտենց ո՞նց կլինի, վաղը նախաձեռնելու են` եկեք բոլորին փող տանք, եկեք բոլոր հարկերը ազատենք, եթե տակը հաշվարկ չկա, ո՞նց որոշենք ճիշտ է, սխալ է, գուցե էդ նախաձեռնությունների մեջ որոշակի նման հայտանիշներ ձևակերպենք, հը՞ն: Համենայնդեպս, մի հատ նայեք, որովհետև ըտենց կարող է շատ պոպուլիստական, ռեգուլյար առաջարկություններ ստանանք էլի»,-արձագանքեց վարչապետը:

Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առաջարկում էին ընդունել «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» նոր օրենք: Օրենքի կարգավորման առարկան գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության իրականացման համակարգի ձեւավորման եւ գործունեության հետ կապված հարաբերություններն են: Գյուղատնտեսության պետական աջակցությունն իրականացվում է տարեկան ծրագրով: Տարեկան ծրագիրը մշակում է ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը եւ հաստատում է ՀՀ կառավարությունը սույն օրենքի սկզբունքներին, աջակցման նպատակներին եւ պետական աջակցության հիմնական ուղղություններին համապատասխան: Օրենքի հիմնավորման մեջ ասված է. «Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է մեր հանրապետության համար կարեւորագույն նշանակություն ունեցող գյուղատնտեսության ոլորտին եւ գյուղացիական տնտեսություններին պետության կողմից օրենքով սահմանված կարգով համապատասխան աջակցության ցուցաբերման անհրաժեշտությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ