News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանն այնպիսի տարածաշրջանում է գտնվում, որտեղ կարող են տեղի ունենալ ամենանկանխատեսելի իրադարձությունները: Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրեն որպես փորձագետ դիրքավորող ՀՅԴ նախկին անդամ, իսկ ավելի ուշ՝ «Ժառանգություն» կուսակցության անդամ և Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ տրամաբանության տեսանկյունից դժվար է կանխատեսել, թե ինչպես են զարգանալու իրադարձություններն աշխարհում: «Բայց մեր տարածաշրջանն ամենառազմականացվածներից եւ ռիսկայիններից է աշխարհում: Իհարկե, մեզանից համապատասխան քաղաքականության միջոցով դրան պատշաճ կերպով հակադարձելու ունակություն է պահանջվում»,- ասաց Հակոբյանը` նշելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգը չի համապատասխանում այդ մարտահրավերներին:

Ըստ վերջինիս՝ խոսքը եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանության մասին է, քանի որ երկու ճամբարներն էլ նույն կանոններով են խաղում: «Հայաստանում բոլոր քաղաքական գործիչները տառապում են նարցիսիզմով եւ իրենց հատուկ ու անփոխարինելի են համարում, ինչը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ բացասական է ազդում, մասնավորապես, ընդդիմության վրա», - ասաց Հակոբյանը: Նրա կարծիքով՝ դրանից ամեն կերպ օգտվում են գործող իշխանությունները՝ պառակտում առաջացնելով ընդդիմության շարքերում: Բացի այդ, իշխանություններն օգտվում են այն հանգամանքից, որ ընդդիմությունը չի կարող իրական այլընտրանք առաջարկել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ