News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 21
Տեսնել լրահոսը

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը հրաժարվել է իր շահերի պաշտպան Լիանա Գրիգորյանից: Պաշտպանը երկար ժամանակ չէր ներկայանում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցող դատական նիստերին, պաշտպանական կողմը դատարանում հայտարարել է, թե օրերս են իմացել, որ Լիանա Գրիգորյանը Հայաստանում չէ եւ այլեւս չի կարողանալու զբաղվել Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպանությամբ:

Նախկին դատավորի շահերի պաշտպաններից Վլադիմիր Գրիգորյանը եւս տեւական ժամանակ չի ներկայանում դատական նիստերին. դատարանը Իշխան Բարսեղյանից հետաքրքրվել է՝ ինչ կարծիքի է պաշտպանի բացակայությունների մասին եւ հնարավո՞ր է, որ հրաժարվի նրա ծառայություններից: Իշխան Բարսեղյանը ժամանակ է խնդրել այդ հարցը քննարկելու համար:

Նշենք, որ այս գործով դատաքննությունը լրացնելու փուլն է, արդեն մի քանի նիստ պաշտպանական կողմը միջնորդություններ է ներկայացնում, որոնք դատարանն անընդհատ մերժում է:

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:

Տպել
Partner news