News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոնսալթինգային Bain & Company ընկերությունը ներկայացրել է անցյալ տարի Չինաստանում շքեղության շուկայի վիճակի մասին իր զեկույցը, հաղորդում է komersant.ru-ն:

Զեկույցի հաաձայն՝ մի քանի տարվա կրճատումներից հետո Չինաստանում լյուքս դասի ապրանքնրի ծախսերը սկսել են նորից աճել: Ըստ տվյալների՝ 2017-ին այդ աճը կազմել է 20 տոկոս: Ընդ որում ընկերութւունը նշում է այդ կատեգորիայի կանանց համար ապրանքների՝ կոսմետիկայի, կանացի հագուստի, ոսկերչական իրերի եւ այլ ապրանքների ծախսերի շարունակական ավելացման մասին:

Bain-ը նշում է, որ աճը հիմնականում պայմանավորված է այսպես կոչված միլենիալների հետ, այսինքն նրանց, ովքեր այժմ 20-ից մինչեւ 34 տարեկան են:

Ուսումնասիրության համաձայն, որին մասնակցել է 1170 սպառող, միլենիալները սկսկել են ավելի վաղ տարիքից գնել լյուքս դասի ապրանքներ, քան մյուս չինացիները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ