News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Սիրիայում քիմիական զենքի օգտագործման համար պատասխանատու անձանց հայտնաբերել եւ պատասխանատվության ենթարկել: Այդ մասին զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելուն նվիրված Անվտանգության խորհրդի նիստում ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա՝ «քիմիական զենքի կիրառումը լուրջ մարտահրավեր է հանդիսանում զանգվածային ոչնչացման զենքի համաշխարհային արգելքին: «Եթե նորից հաստատվի, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել, միջազգային հանրությունը պետք է պատշաճ միջոցներ գտնի մեղավորներին բացահայտեելու եւ պատասխանատվության ենթարկելու համար: Հակառակ դեպքում մենք թույլ կտանք առանց պատժվելու քիմիական զենք օգտագործել: Հուսով եմ, որ Անվտանգության խորհուրդը կկարողանա կրկին միավորվել այս հարցում», - ասել է Գլխավոր քարտուղարը:

Իր 10 րոպեանոց ելույթի ժամանակ Գուտերեշը անդրադարձել է այսօր զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխմանն ուղղված հիմնական մարտահրավերներին՝ սկսելով ԿԺԴՀ ծրագրի շուրջ միջուկային ճգնաժամից:

Նրա խոսքով՝ Կորեական թերակղզում իրավիճակը «այսօր աշխարհի համար ամենասուր եւ վտանգավոր սպառնալիքն է»:

Նա մտահոգություն է հայտնել «ռազմական առճակատման աճող ռիսկի եւ հետագայում դրա հետեւանքների համար», ինչպես նաեւ ողջունել է Փհենյանի դեմ պատժամիջոցների խստացումը: Բացի դրանից, նա դրական է արտահայտվել Պեկինում եւ Սեուլում շփումների վերսկսման կապակցությամբ` նշելով, որ դա «չափազանց կարեւոր է սխալների եւ թյուրիմացությունների ռիսկի նվազեցման, ինչպես նաեւ լարվածության նվազեցման համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Գազայի հատվածում մեծ և աճող անհանգստություն կա. Ամերիկացի դիվանագետ
«Իսրայելցիները տեսան այս բանաձևը և դա նրանց դուր չեկավ...
ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում
Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում...
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ռեպարացիաներ վճարել ստրկության համար
Գուտերիշը ռեպարացիաների վճարման կոչ է արել...
Ամենաշատ