News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի հանդիպումը։ Այն մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվեց առանձնազրույցի ձեւաչափով։

Հանդիպմանը շարունակվեցին անցյալ դեկտեմբերին կայացած քննարկումները՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիների շուրջ։

Նախարար Նալբանդյանը կոչ արեց Ադրբեջանի իր գործընկերոջը հետեւել համանախագահների՝ հրադադարի համաձայնագրերը անշեղորեն հարգելու կոչերին, կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատել հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին, ինչը կարող է ճանապարհ հարթել բանակցային գործընթացի առաջ մղման համար։

Ժնեւի գագաթաժողովին նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարաները եւ համանախագահները քննարկեցին հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ հավելյալ քայլերի իրականացումը եւ բանակցային գործընթացի ակտիվացման հնարավորությունները։

Սկզբունքային համաձայնություն ձեռք բերվեց իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։

Հանդիպման արդյունքում որոշվեց, որ փետրվարի առաջին կեսին եռանախագահները կայցելեն տարածաշրջան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ԱԳ նախարարը ֆրանսիացի միջնորդի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
ողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը․․․
Անջեյ Կասպրշիկը Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտու իրավիճակը
Հանդիպման ընթացքում կարծիքների փոխանակում է կատարվել…
Դիտարկումը Շահումյանի ուղղությամբ. ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները...
ԵԱՀԿ դիտարկում կանցկացնի Շահումյանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը…
Ռուսաստանի եւ Իտալիայի արտգործնախարարները կքննարկեն Սիրիայում եւ Ուկրաինայում իրավիճակը
Բացի այդ կողմերը կքննարկեն նաեւ Ռուսաստանի եւ Իտալիայի միջեւ միջպետական հարաբերությունների արդիական հարցերը...
Կրթված մարդու տպավորություն թողեց. Փաշինյանը՝ Իլհամ Ալիեւի մասին
Ալիեւի հետ կանոնավոր կապի մեջ լինելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն Հայաստանի վարչապետը վստահ չէ, որ...
Partner news