News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գարնանը թունաքիմիկատների շուկայում թանկացումներ են սպասվում: Այս ոլորտում 15–20% գնաճ կլինի: «Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ագրոքիմիկատներ ներմուծող «Արտագրո» ընկերության տնօրեն Արթուր Կտրակյանը:

Հայաստան ներկրվող քիմիկատների հիմնական մասը բերվում է Չինաստանից, այնտեղ արդեն թանկացումներ են գրանցվել: Չինաստանում քիմիական նյութերի արտադրությունը մեծ մասշտաբների է հասնում, սա էլ իր հերթին հանգեցնում է այդ երկրում օդի չափազանց աղտոտման:

Բնապահպանական ռիսկերից խուսափելու նպատակով իշխանությունները նախորդ տարեվերջին խստացումներ են մտցրել թունաքիմիկատների արտադրության ոլորտում: Արդյունքում՝ ընկերությունների 50%–ը փակվել է, իսկ դրանց մյուս մասը վերազինման ու նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում հայտարարել է արտադրանքի թանկացման մասին:

«Մենք կռիվ ենք անում մատակարարի հետ, քանի որ 4 ամիս առաջ մի գին են ասել, հիմա մենք նորից գին ենք հարցնում, որ էլի ապրանք ներկրենք, ուրիշ գին են ասում՝ ավելի բարձր: Իրենք մեզ կայքեր են ուղարկում համոզելու համար, որ գնաճ է տեղի ունեցել»,– հայտնեց նա:

Թանկացումների մասին հերթական նորությունը զայրացրել է գյուղատնտեսությամբ զբաղվողներին: Նրանց պնդմամբ՝ դիզվառելիքի եւ թունաքիմիկատների թանկացման հետեւանքով իրենք կդադարեն հող մշակել:

«Ամեն ինչն էլ թանկացրել են: Մենք չենք կարող այս գնաճի պայմաններում հող մշակել, որովհետեւ ձեռք չի տալիս: Թունաքիմիկատների գնի բարձրացումն ապրանքի ինքնարժեքի վրա կազդի»,– ասաց ֆերմեր Քաջիկ Հակոբյանը:

Թունաքիմիկատ ներմուծող ընկերության տնօրենը, սակայն, հավաստիացրեց՝ գնաճը մեղմելու համար ստիպված կլինեն իրենց եկամուտները պակասեցնել:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ