News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

Մարդկության դեմ հանցանքները պետք է դատապարտվեն խստորեն։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հայտարարությունը։

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների գործն է, եւ այնտեղ որեւէ քաղաքական հարց չկա: «Այդպիսի հայտարարությունը, նման գնահատականները ոչ այլ ինչ են, քան ցինիզմի բացահայտ դրսեւորում: Ցինիզմը, ինչպես կասեր Օսկար Ուայլդը, խոսում է արժեքների բացակայության մասին»,- ասել է Շարմազանովը։

Ըստ Շարմազանովի, Հայաստանը պետք է շարունակի պայքարը թե Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ, թե թուրքական ժխտողականության դեմ: «Ուշ, թե շուտ Թուրքիան ինքն է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես իրավացիորեն 1915թ. նշել են Անտանտի երկրները, դա ոչ միայն մեկ ազգի դեմ ցեղասպանություն է, այլ մարդկության դեմ իրականացված հանցագործություն: Մարդկության դեմ իրականացված հանցագործությունները պետք է դատապարտվեն խստորեն: Այդ դատապարտման առաջին դերակատարները պետք է լինեն ոչ թե պատմաբանները, այլ քաղաքական գործիչները, նրանք, ովքեր թելադրում են քաղաքականությունն աշխարհում»,- ասել է Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Türkçe
Տպել
Partner news