News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի իշխանությունները հերթական անգամ հայտարարել են ԱՄՆ սահմանին պատի կառուցման համար վճարելուց կտրականապես հրաժարվելու մասին: Համապատասխան հայտարարությունը տարածվել է Լատինական Ամերիկայի երկրի արտաքին գործերի նախարարության կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր երկիրը ոչ մի դեպքում չի վճարելու պատի կամ ֆիզիկական խոչընդոտի համար, որը կարող է ԱՄՆ եւ Մեքսիկայի սահմանի երկայնքով կառուցվել», -նշել է ԱԳՆ-ն:

Այն նաեւ ընդգծել է, որ Մեխիկոն չի քննարկելու Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը (NAFTA) կամ ԱՄՆ հետ երկկողմ հարաբերությունների ցանկացած այլ ասպեկտներ «սոցիալական ցանցերի կամ լրատվամիջոցների միջոցով»:

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին նախօրեին հայտնել է Fox News-ին, որ ԱՄՆ-ն դեռեւս մտադիր է գումարներ ստանալ Մեքսիկայից սահմանի պատի կառուցման համար, սակայն «ոչ անմիջապես կառավարությունից»:

Թրամփը Մեքսիկային աշխարհի ամենավտանգավոր երկիր է անվանել

Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար 18 մլրդ դոլար է պահանջել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ