News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախկին Բաթերսի էլեկտրակայանի շենքում գտնվող Լոնդոնի բնակարանային եւ գրասենյակային համալիրը, որն անմահացել է Pink Floyd խմբի Animals ալբոմի շապիկին, ռեկորդային 1,6 միլիարդ ֆունտ սթերլինգով վաճառվում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես կարող եմ հաստատել, որ Battersea Project Holding Company Limited-ը հավանություն է տվել գործարքի նախնական փուլին, որի ժամանակ էլեկտրակայանի սեփականատիրության սխեմայի վերակազմակերպում տեղի կունենա: Այս գործարքը վկայում է Բաթերսիին եւ Լոնդոնին բաժնետերերիի հավատարմության մասին», — ասել է Battersea Power Station Development Company-ի ներկայացուցիչը:

Մինչ այժմ Լոնդոնի շենքերից վաճառքի արժեքով ռեկորդակիր էր «Ռացիա» անունով երկնաքերը (Walkie Talkie), որն անցյալ տարի վաճառվել էր 1.3 մլրդ ֆունտ սթերլինգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ