News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության պատգամավոր Դեսմոնդ Սվեյնը քնել էր բանավեճի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Sky News հեռուստաալիքը:

Բանավեճի տեսանյութում երեւում է, թե ինչպես է Սվեյնը նիրհում Brexit-ի վերաբերյալ զեկույցը ներկայացնող պատգամավոր Քեն Քլարքի միատոն ելույթի ներքո: Այն պահին, երբ գործընկերը հերթական անգամ բարձրացնում է իր ձայնը, պահպանողականը արթնանում է եւ ձեւացնում, թե ուշադիր լսում էր ելույթը:

Սոցիալական ցանցերի օգտատերերն իրենց մեկնաբանություններում նշում են, որ պատահածում որեւէ զարմանալի բան չկա, քանի որ խորհրդարանական ելույթները կարող են ձանձրացնել յուրաքանչյուրին: Ոմանք, այնուամենայնիվ, քննադատել են Սվեյնին եւ ընդգծել, որ պատգամավորը չափազանց շատ գումար է ստանում՝ աշխատանքի ընթացքում իրեն քնել թույլ տալու համար:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ