News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի քրեակատարողական համակարգում պահպանվում է բանտերի գերծանրաբեռնվածության խնդիրը: Այս մասին հունվարի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռեւազյանը:

Նրա գնահատմամբ՝ անցյալ տարի պահման պայմանների մեծ տարբերություններ չեն գրանցվել նախորդ տարիների համեմատությամբ: Գերծանրաբեռնվածության առումով ամենամեծ խնդիրն առկա է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Դեպքեր են եղել, երբ 8 մարդու համար նախատեսված խցում 15 մարդ է պահվել: Այս ՔԿՀ-ի առաջին հարկը ընդհանրապես ապրելու համար հարմար չէ, այդ պատճառով դատապարտյալների համար նախատեսված առաջին հարկի խցերը փակեցին: Սակայն դեռեւս այստեղ են գտնվում պատժախցերը, կարանտինային խցերը եւ հացադուլ հայտարարածների համար նախատեսված խցերը: «Հարկը կիսանկուղային է, ավելի շուտ՝ նույնիսկ նկուղային: Այստեղ խոնավ է, պատերին բորբոս կա, խավարասերներ եւ այլ միջատներ: Այսպիսի խցերում պահելը պետք է գնահատել որպես անմարդկային վերաբերմունքի դրսեւորում»,- ընդգծեց Ռեւազյանը: Նրա խոսքով՝ մյուս ՔԿՀ-ներն ավելի լավ վիճակում են, բայց դրանցում էլ, չնայած առաջին հայացքից գերծանրաբեռնվածության խնդիրների բացակայությանը, այնուամենայնիվ, կա: «Բանն այն է, որ չնայած դատապարտյալների թիվը առավելագույնից քիչ է, որոշ խցերում նախատեսված թվից ավելի շատ դատապարտյալ է պահվում»,- պարզաբանեց Ռեւազյանը:

Դրան հավելած մեծ տարբերություն կա խցերի միջեւ: Կան ամբողջությամբ վերանորոգված խցեր, բայց կան նաեւ շատ վատ վիճակում գտնվողներ: Մի շարք դեպքերում դա պատճառաբանվում է նրանով, որ կալանավորները կարող են իրենց միջոցներով վերանորոգել: Էլիտար խցերի հայտնվելը կոռուպցիոն ռիսկեր է պաունակում, հիշեցրեց փորձագետը՝ շեշտելով, որ պետությունը պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը եւ խցերը հավասար վիճակի բերի:

ԱՆ ՔԿՎ իրավաբանական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Տիգրան Սահակյանն իր հերթին համաձայեց պահման պայմանների հետ կապված խնդիրների առկայության հետ՝ հիշեցնելով որ դրանք կապված են ԽՍՀՄ տարիներից ժառանգած շենքերի հետ: Նրա խոսքով՝ շենքերը վերանորոգելու փորձեր են կատարել, սակայն դա անբավարար էր: Այս պատճառով 2009 թվականին ընդունվեց ենթակառուցվածքների բարեփոխում անցկացնելու որոշում, որի արդյունքում ստեղծվեց «Արմավիր» ՔԿՀ-ն: Ամբողջ ծրագրի իրականացման շնորհիվ Հայաստանում կստեղծվեն միջազգային ստանդարտներին համապատասխանող դատապարտյալների պահման պայմաններ: Ծրագիրը փուլ առ փուլ է իրականացվում, քանի որ մեծ ծախսեր է պահանջում: Հաջորդ փուլում նախատեսվել է Գորիսում նոր ՔԿՀ-ի բացումը: Բոլորս հասկանում ենք, որ ֆինանսներն են պատճառը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Ամենաշատ