News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի հանրապետական 20 կոնգրեսականներ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն են ներկայացրել Իրանի դեմ կրկնակի պատժամիջոցների սահմանման պայմանների մասին օրինագիծը, որոնք նախկինում հանվել էին Իրանի միջուկային համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման շրջանակում: Այս մասին նշված է նախաձեռնության հեղինակ Իլինոյսից ընտրված ստորին պալատի անդամ Պիտեր Ռոսքամի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Տեքստի համաձայն՝ միջոցառումները, որոնց գործողությունը կասեցվել էր 2016-ի հունվարին, կրկին ուժի մեջ կմտնեն, եթե Իրանը շարունակի բալիստիկ հրթիռների մշակումն ու փորձարկումները, որոնք կարող են միջուկային մարտագլխիկ կրել, կամ ռազմական ուրանի կամ պլուտոնիումի արտադրության ենթակառուցվածք ստեղծի:

Օրինագիծը ԱՄՆ նախագահին պարտավորեցնում է յուրաքանչյուր 90 օրը մեկ  Կոնգրեսին իրազեկել, որ Թեհրանը միջուկային զենք եւ հրթիռներ չի ստեղծում, ինչպես նաեւ տեսուչներին թույլ է տալիս իր օբյեկտներ մուտք գործել: Եթե երկրի ղեկավարը դա չանի, համաձայնագրի շրջանակում կասեցված պատժամիջոցային ռեժիմը կրկին կգործարկվի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ