Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում այսօր՝ հունվարի 19-ին, վաղ առավոտյան 10 օրական երեխա է մահացել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանը:
Թե ինչից է երեխան մահացել, դեռեւս հայտնի չէ: Գյուղապետը նշեց, որ նախնական տվյալներով, փոքրիկը ծնվելուց հետո առողջական խնդիրներ չի ունեցել:
Դեպքով այժմ զբաղվում են իրավապահները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն պարզելու երեխայի մահվան պատճառները: