Ապագա սմարթֆոնների «դեմքը», կարծես, մի օր միայն մի ամբողջական էկրան է դառնալու՝ առանց էկրանային կոճակների եւ սենսորների: Ամեն դեպքում, այդպես են կարծում Samsung-ի ինժեներները, որոնք նոր սարք են մշակել, որի տեսախցիկն ու բարձրախոսը «թաքնվում» են դիմային մակերեսի հետեւում, հաղորդում է «Վեստի»-ն:
Տեսականորեն Samsung-ի նոր մշակումը թույլ կտա դիմային տեսախցիկը տեղադրել հեռախոսի հենց կենտրոնում՝ այնպես, որ տեսագրման ընթացքում զրուկցին թվա, թե օգտագործողը նայում է նրա աչքերի մեջ՝ այլ ոչ թե վերեւ: