News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուվարի 19-ին, Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրեց Հայաստանի մշակույթի, ճարտարապետության,  գիտության եւ կրթության  ոլորտի մի շարք ներկայացուցիչների։

ՀՀ պետական պարգեւի արժանացավ ժամանակակից արձակագիր Գուրգեն Խանջյանը՝ «Տուր ձեռքդ, պստլո» վեպի համար։ Պետական պարգեւների արժանացան նաեւ կոմպոզիտոր Էդվարդ Հայրապետյանը, ֆիզիկոս Համլետ Ավետիսյանը, «Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, բեմադրող օպերատոր Վահագն Հակոբյանը, դերասան Սամվել Թադեւոսյանը,  պրոդյուսերներ  Ռուբեն Ջաղինյանն ու Կարեն Նազարյանը։

Պետական պարգեւներ ստացան նաեւ Վանաձոր  բժշկակական կենտրոնի շենքի ճարտարապետներ՝ Լեւոն Ազնավուրյանը, Ռուզաննա Մամյանը, Սարգիս Սարդարյանը եւ շինարար Սուրեն Հակոբյանը։

Հանդիսավոր արարողության ընթացքում հանձնախմբերի նախագահները ներկայացրին մրցանակների հայցման ներկայացված աշխատանքները, քննարկման արդյունքում հանձնախմբերի կողմից կայացված որոշումները՝ մրցանակների արժանացած աշխատանքներն ու դրանց հեղինակներին, ինչպես նաեւ իրենց առաջարկությունները հնչեցրել մրցանակակիրների ընտրության գործընթացն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

2017 թվականի պետական մրցանակներ  չշնորհվեցին կերպարվեստի, թատերական արվեստի ոլորտներում, ինչպես նաեւ հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառում, որոնց հանձնախմբերի նախագահների տեղեկացմամբ, հիշյալ ոլորտներում 2017թ. պետական մրցանակի ներկայացված աշխատանքները հանձնաժողովի անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում չեն հավաքել բավարար քանակի ձայներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ