News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտում այսօր՝ հունվարի 19-ին, կայացել է  հոգաբարձուների նորաստեղծ խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ միաձայն քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի  Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը: Նա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է:

Բացի այդ, միաձայն քվեարկությամբ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել Մատենադարանի Արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանը:

Մատենադարանից NEWS.am-ին հայտնում են, որ Հոգաբարձուների խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի  տնօրենի ընտրության կանոնակարգը:

Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթի օր է նշանակվել մարտի 6-ը:

Ըստ մամուլի տեղեկություններին, Մատենադարանի տնօրենի պաշտոնի հավանական թեկնածուն տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանն է: Նա եղել է Մատենադարանի գիտական քարտուղարն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ