News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Պետական եկամուտների կոմիտեի առջեւ հստակ խնդիր է դրել՝ տնտեսությունում գործարքների ամբողջական փաստաթղթավորում ապահովել: 

«ՀՀ նախագահի  հանձնարարականի համաձայն, հետեւողական միջոցառումներ ենք  իրականացնելու բիզնեսի բոլոր շղթաներում՝ ձեռքբերումների եւ իրացումների մասով սահմանված կարգով փաստաթղթաշրջանառությունը 100 տոկոսով ապահովելու ուղղությամբ»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դրական գնահատելով ՊԵԿ-ի 2017 թվականի գործունեությունը, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս կոմիտեում աշխատանքային հանդիպման ժամանակ հանձնարարել է  բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակել հարկային վարչարարության բարելավմանն ուղղված միջոցառումները եւ հետեւողական քայլեր ձեռնարկել Հայաստանում օրինակելի բիզնես միջավայրի ապահովման ուղղությամբ:

«ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել է հնարավորինս լայնածավալ երկխոսություն վարել բիզնեսի հետ, որպեսզի տնտեսվարողների համար հասկանալի լինեն ՊԵԿ պահանջները, վարքագիծն ու քաղաքականությունը, մյուս կողմից՝ հստակ իմանան իրենց անելիքները»,-ասել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:

ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ հունվարի 17-ից համակարգում մեկնարկել են ոլորտային հանդիպումներ: Ինչպես եւ նախորդ տարի, հարկ վճարողներին ներկայացվում են ոլորտի ընդհանուր ռիսկերն ու դրանց նվազեցման քայլերը: Առաջին հանդիպումը առողջապահության ներկայացուցիչների հետ էր: Նրանց դիտարկմամբ՝ երկխոսությունը հնարավորություն է տալիս ոլորտի պատասխանատուների հետ գործընկերային մթնոլորտում անմիջական քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները: Օրինապահ հարկ վճարողների համար վարչարարության պարզեցման եւ առավել բարենպաստ պայմանների ապահովման նպատակով նախատեսվում է գործարկել հորիզոնական մոնիթորինգի համակարգը:

«Բոլոր այն հարկ վճարողներն, ովքեր իրենց ֆինանսատնտեսական գործունեության տվյալներն առցանց հասանելի կդարձնեն ՊԵԿ-ին, չեն ներառվի բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներում եւ ընթացիկ հսկողական աշխատանքներում՝ որակվելով ոչ ռիսկային: Իսկ օրինապահ տնտեսվարողների նկատմամբ աշխատանքները սահմանափակվում են անլուր դիտարկմամբ»,-պարզաբանել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ