News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ադրբեջանցի ընտանիքի արտաքսումը դրամայի է վերածվել: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով գերմանական ԶԼՄ-ները, Գյուտերսլո շրջանի վարչական ադմինիստրացիան որոշում էր կայացրել արտաքսել ադրբեջանցի ընտանիքին: Այս շրջանի վարչակազմի ղեկավար Սվեն-Գեորգ Ադենաուերի խոսքով՝ իշխանություններն ակնկալում էին, որ ընտանիքը կդիմադրի արտաքսմանը, ուստի հունվարի 18-ի գիշերը գերմանական միգրացիոն ծառայության աշխատակիցներն ոստիկանության ուղեկցությամբ գնացել էին ադրբեջանցի ընտանիքի ապաստարան: Ադենաուերն հայտնել է, որ ադրբեջանցի այս ընտանիքը բազմիցս արտաքսվել էր Գերմանիայից, սակայն ամեն անգամ անօրինական կերպով հետ էր վերադարձել: Այս անգամ իշխանությունները որոշել էին վերջնականապես արտաքսել ընտանիքին, քանի որ նման որոշում էր կայացրել գերմանական դատարանը:

Միգրացիոն ծառայության աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ 03:30-ի ժամանել էին ապաստարան, որտեղ թաքնվում էին միգրանտները՝ ընտանիքի հայրը, նրա կինը, նրանց երկու մեծահասակ դուստրերը եւ ընտանիքի հյուրը: Սակայն ընտանիքը դաժան դիմադրություն է տվել եւ կարողացել է խլել ոստիկաններից մեկի զենքը: Արդյունքում մի քանի կրակոց է արձակվել: Ոստիկանությունը ստիպված է եղել փախչել ապաստարանից: Ադրբեջանցի ընտանիքի անդամներին հաջողվել է պատանդ վերցնել ոստիկաններից մեկին եւ միգրացիոն ծառայության աշխատակցին:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ գերմանական դատարանի կողմից որոշում էր կայացվել արտաքսել այս ընտանիքի 53-ամյա հորն ու նրա 49-ամյա կնոջը: Նրանց դուստրերին գերմանական իշխանությունները թույլ էին տվել մնալ երկրում, եւ արտաքսման մասին որոշումը նրանց չէր վերաբերվում:

Ադրբեջանցիների՝ պատանդներ վերցնելուց հետո դեպքի վայր էր ժամանել ոստիկանության հատուկ նշանակման ծառայությունը, ինչից անմիջապես հետո ադրբեջանցիները հանձնվել են իշխանություններին: Ընտանիքի հայրը, նրա դուստրերից մեկը եւ հյուրը ոստիկանության բաժանմունք են: Ընտանիքի մայրը գտնվում է հիվանդանոցում, քանի որ մինչ այդ դանակով վնասվածք էր հասցրել ինքն իրեն: Այժմ ընտանիքին հոգեբանական օգնություն է ցուցաբերվում:

Տեղեկացվում է, որ դեռեւս 2000-ականների սկզբին ընտանիքի անդամները դիմել էին Գերմանիայի իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու համար, սակայն մերժում էին ստացել եւ լքել երկիրը: Մի քանի տարի անց նրանք կրկին դիմել էին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով եւ կրկին մերժում էին ստացել, ընդ որում՝ արդեն դատական կարգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել  նրան
2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Ամենաշատ