News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսի ոստիկանությունը Մինսկի օդանավակայանում ձերբակալել է Վրաստանի երկու քաղաքացիների, որոնք ունեն «օրենքով գողի» կարգավիճակ, հաղորդում է Բելառուսի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունը:

Բելառուսի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Մինսկի ազգային օդանավակայանում ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացիների՝ հունվարի 17-ին՝ Գելա Քարդավային, իսկ հունվարի 18-ին՝ Սուլիկո Շարիկաձեին: Քրեական միջավայրում ձերբակալվածներն ունեն օրենքով գողի կարգավիճակ»,-ասված է զեկույցում:

Նշվում է, որ «43-ամյա Գելա Քարդավան Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի աշխատակիցներին ստուգման համար ներկայացրել է ուրիշի անունով  ռուսական անձնագիր»: «Հարցազրույցի ժամանակ տղամարդը հաստատել է իր քրեական կարգավիճակը եւ բացատրել, որ հունվարի 16-ին  Ռուսաստանից ժամանել է Բելառուս, ապա մտադիր է եղել  թռչել Ստամբուլ` մասնակցելու գողերի հավաքույթին»,-ասվում է զեկույցում:

Իրավապահ մարմինների տվյալներով՝  Քարդավան 22 տարեկանում ստացել է օրենքով գողի կարգավիճակ, զբաղվել  է կողոպուտով եւ թալանով: «Տղամարդը գտնվել  է քրեական աշխարհում որպես Դեդ Հասան հայտնի  Ասլան Ուսոյանի խմբում,  որը  սպանվել է 2013 թվականին: Ակնկալվում էր, որ նրա մահից հետո Գելան իր կրտսեր եղբայր, կրկին օրենքով գող Գիզոյի հետ կզբաղեցնի առաջատար դիրքեր»,-նշվում է զեկույցում:

«Սուլիկո Շարիկաձեն՝ ծնված  1973 թվականին ձերբալալվել է, քանի որ գտնվել է Բելառուսի տարածքում առանց գրանցման եւ միգրացիոն քարտի, որով խախտել է երկրի միգրացիոն օրենսդրությունը։ Նա ժամանել էր Ռուսաստանից, որտեղ մինչեւ դեկտեմբերի 7-ը ազատազրկված է եղել զենքի եւ թմրամիջոցների անօրինական պահման համար»,-նշում են ՆԳՆ-ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Ամենաշատ