News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԵՄ-ի նախաձեռնությամբ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին աջակցելու նպատակով 5 նոր դրամաշնորհային ծրագիր կիրականացվի: Այս մասին հունվարի 19-ին Եվրամիության եւ քաղաքացիական հասարակության միջեւ կնքված պայմանագրերի ներկայացման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով՝ ծրագրերի իրականացման համար ընդհանուր առմամբ ավելի քան 1,5 մլն եվրո է հատկացվել:

«Ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք, մենք շարունակում ենք աջակցել Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, եւ այժմ ԵՄ-ն հայտարարում է հենց այդ նպատակին ծառայող ծրագրեր մասին»,- նշել է ԵՄ պատվիրակության ղեկավարը` ընդգծելով, որ դրամաշնորհային ծրագրերը կիրականացվեն համատեղ հիմունքներով, եւ ֆինանսավորման մի մասը իր վրա կվերցնի Հայաստանի կառավարությունը:

Սվիտալսկին հայտնել է, որ ԵՄ-ն ընդհանուր առմամբ 1 մլն 742 հազար 388 եվրո է հատկացնելու` հավելելով, որ այդ ծրագրերի իրականացումը 2017 թվականի նոյեմբերին ստորագրված համապարփակ համագործակցության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության միայն մի մասն է:

Դեսպանի խոսքով՝  մեծ նշանակություն ունի փակ հաստատությունների հետ համագործակցության դրամաշնորհային ծրագիրը, քանի որ ապահովում է թափանցիկությունը` այդ հաստատությունները համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: «Ծրագրերը միայն մի մասն են կազմում այն ամենի, ինչ մենք մտադիր ենք իրականացնել Հայաստանի հետ համատեղ ստորագրված համաձայնագրի շրջանակներում», - վստահեցրել է եվրոպացի պաշտոնյան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ