News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արքայազն Ուիլյամը փոխել է սանրվածքը եւ ամբողջությամբ սափրել գլուխը, գրում է US Weekly-ն: Էլիզաբեթ II թոռը Evelina մանկական հիվանդանոցում նոր սանրվածքով հայտնվել է հանրության առջեւ: Հունվարի 18-ին տեղի ունեցած այցելության ընթացքում արքայազն Ուիլյամը հանդիպել է հիվանդ երեխաների, նրանց ծնողների, վետերանների, ինչպես նաեւ ծրագրի մասնակիցների հետ, որն օգնում է նախկին զինվորականներին աշխատանք գտնել Ազգային առողջապահության ծառայությունում, փոխանցում է «Գազետա»-ն:

Նշվում է, որ արքայազն Ուիլյամը միշտ հեգնանքով էր խոսում իր նոսրացող մազերի մասին: Ընդունելություններից մեկին պատրաստվելիս նա իր վարսավիրին կատակով ասել էր. «Իմ մազերը քիչ են: Ես Ձեզ ավելորդ անհանգստություն չեմ պատճառի»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ