News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հակակոռուպցիոն հերթական  ծրագիրը վկայում է, որ  կառավարության կողմից նախկինում ձեռնարկված կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ չեն: Այս մասին հունվարի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցությունից Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով՝ կրթության եւ գիտության նախարարությունը ներկայացրել է հակակոռուպցիոն պայքարի հերթական ծրագիրը, որտեղ նշվում է, որ դպրոցների կառավարման խորհուրդները, որոնց գործունեությունը պետք է ուղղված լինի, ի թիվս այլ  հարցերի կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն, ընդհանուր կրթության ոլորտում արդյունավետ չեն:

«Առաջարկվում է վերանայել տնօրենների ընտրության կարգը՝ այդպիսով բացառելով շահերի բախումը: Մեր երկրում շահերի բախում կարելի է գտնել ամենուր: Դրանից ելնելով՝ անհրաժեշտ է արմատախիլ անել այն»,-պարզաբանել է Բախշյանը՝ հավելելով, որ շահերի բախումները հիմնականում պայմանավորված են քաղաքական դրդապատճառներով:

Ընդդիմադիրը  նշեց, որ Հայաստանում եթե տնօրենն  իշխող կուսակցության անդամ չի  կամ չի սատարում գործող իշխանության քաղաքականությունը, նա երբեք չի կարող  հավակնել  այդ պաշտոնին: Անահիտ Բախշյանը նաեւ դժգոհեց, որ դպրոցների կառավարման խորհուրդներում հիմնականում հայտնվում են այն ծնողները, որոնք, փաստորեն, հաշվի են առնում  ոչ թե իրենց երեխաների շահերը, այլ միայն այն, ինչ նրանց կարգադրում են իշխանությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ