News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի բնակիչներից մեկը  դարձել է իր սիրելի ուտեստի՝ սուշիի զոհը: Այս ուտելիքն ուտելուց հետո տղամարդու ստամոքսում հայտնվել են երիզորդեր, որոնցից մեկի երկարությունը 1,5 մետր է եղել, հաղորդում է Americaru-ն:

Բժիշկ Քեննի  Բահը ասում է, որ մակաբույծը  երիտասարդ տղամարդու օրգանիզմ  է ընկել  թունավորված  սաղմոնից, որը սուշի բաղկացուցիչներից է: Ամերիկացին հիվանդանոց էր դիմել արյունախառը փորլուծի գանգատով  եւ խնդրել էր, որ զննեն իր օրգանիզմում  մակաբույծների առկայությունը: Նա իր հետ բերել էր նաեւ մթերքի զամբյուղ, որտեղ  գտնվում էր օրգանիզմից դուրս եկած որդը:

Բանհը հարցրել է, թե ինչ է տեղի ունեցել, եւ հիվանդը  պատմել է որովայնի ցավերի եւ այլ ախտանիշների մասին: Նա վազել է զուգարան եւ տեսել, թե իբրեւ աղիքն դուրս է եկել: Մարդը մտածել է, որ մահանում է, բայց ինքնուրույն դուրս է հանել 1,5 երկարությամբ որդին։

«Ես գրեթե ամեն օր հում սաղմոն եմ ուտում»,- խոստովանել է հիվանդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ