News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը մասնագիտությամբ լրագրող է, երեխաների համար գրքերի բավական հաջող հեղինակ։ Նունե Սարգսյանի մասին դեռ 2016 թվականին գրել է բրիտանական  «Daily Mail» պարբերականը։

Նունե Սարգսյանը David Linley կահույքի ապրանքանիշի ամենամեծ հավաքածուն ունի, ընկերության հիմնադիրը Եղիսաբեթ թագուհու ազգականն է եւ նրա մերձավոր ընկերներից մեկը։

«Ի տարբերություն իրենց ներկայիս վիճակի, նրանք մեծացել են խորհրդային ռեժիմի կոշտ տնտեսման պայմաններում։ Նունեն այդ յանքը հիշում է որպես բռնաճնշիչ, միաժամանակ անվտանգ եւ ստեղծարարություն ու տաղանդ դաստիարակող»,- ասվում է հոդվածում։

Նունեի խոսքով, հայրը լրագրող է, մայրը՝ ուսուցչուհի։ «Մենք հարուստ չենք եղել, բայց կրթված եւ բավարար գումար ունեինք՝ կերակուրի եւ հագուստի համար։ Ես երբեք զրկանքներ չեմ կրել, իմ մանկությունը վատը չի եղել»։

Նունեն եւ Արմենը հանդիպել են երեւանյան դպրոցում, երբ Նունեն 14 տարեկան էր, իսկ Արմենը՝ 15: Նա հանդիպեց Արմենին եւ սիրահարվեց դպրոցում։

Նրանք միասին ընդունվեցին Երեւանի պետական համալսարան, Արմենը ֆիզիկա էր ուսանում, Նունեն՝ լեզուներ։ Համալսարանն ավարտելուց հետո Արմենին աշխատանք առաջարկեցին Քեմբրիջում, համալսարանները նրան 13 անգամ աշխատանք են առաջարկել, նախքան նրան թույլատրվել է գնալ։

Բրիտանիա գալիս ամուսիններն արդեն երկու երեխա ունեին՝ Վարդանն ու Հայկը։ Խորհրդային ժամանակներում, սակայն, կանանց թույլ չէին տալիս մեկնել գիտնաան ամուսինների հետ, եւ Նունեն ամուսնու մոտ մեկնեց միայն մեկ ամսով, 1985թ. ապրիլին։ «Ես 30 տարեկան էին, երբ եկա Լոնդոն, իմ առաջին այցն էր արտերկիր։ Սիրահարվեցի Լոնդոնին։ Արմենն ու ես ասում էինք՝ «Ապրեինք այստեղ մինչեւ մեր կյանքի վերջը»։ «Այն ժամանակ դա հնարավոր չէր թվում»,- ասում է Նունե Սարգսյանը։

Երբ Հայաստանն անկախացավ, Արմենը Լոնդոնում դեսպան նշանակվեց, եւ 1992թ. Նունեն որդիների հետ տեղափոխվեց նրա մոտ։ Դրանից հետո նա 1996թ. վարչապետ նշանակվեց։ Նունեն երկու տարի ապրում են Լոնդոնի, որտեղ սովորում էին որդիները, եւ Երեւանի, որտեղ ապրում էր ամուսնու հետ, միջեւ։

Արմեն Սարգսյանը կրկին դարձավ դեսպան։ Նունեն հպարտորեն ցուցադրում է լուսանկարը, որտեղ Արմենը խոնարհվել է Եղիսաբեթ թագուհու առջեւ։ Նունեի խոսքով, թագուհին այն ժամանակ ասել է. «Արմեն դուք չեմպիոն եք դեսպանների մեջ։ Վերադառնում եք արդեն երրորդ անգամ»։

«Կախարդական կոճակներ»՝ Նունեի 14-րդ, բայց անգլերեն հրատարակված առաջին գիրքն է։ Նունեն հայերեն 10 եւ ռուսերեն երեք գրքերի հեղինակ է։

Երբ Նունեն չի գրում եւ չի զբաղվում դեսպանի կնոջ պարտականություններով, զբաղվում է թոռների, շան հետ։ Չորսամյա Սավաննան եւ երկամյա Արմենը Վարդանի եւ նրա ամերիկացի կնոջ երեխաներն են։

Նունեն նշում է՝ որդիներն իրենց բրիտանացի են զգում, բայց հպարտանում արմատներով։ «Ես կարոտում եմ հայերի միջեւ ոչ ձեւական հարաբերություններին, երբ կարող ես պարզապես թակել դուռը, մտնել, սուրճ խմել, զրուցել եւ վերադառնալ տուն՝ քեզ ավելի լավ զգալով։ Մենք Երեւանում տուն ունենք, այնտեղ իմ քույրն է ապրում եւ հաճախ ենք գնում Հայաստան։ Բայց ես սիրում եմ Լոնդոնը այնքան ուժգին, որքան գալուս առաջին օրը։ Լոնդոնի պես տեղ աշխարհում չկա»։

Նա ընդգծում է, որ զոհել է իր ամբիցիաները ընտանիքի բարեկեցության համար, բայց երբեք չի ափսոսացել։ Վարդանը կիբեռ-անվտանգության ոլորտում ընկերություն ունի, իսկ Հայկն աշխատում է հոր հետ։ «Բարդ է գտնել ճիշտ բալանսը հարաբերություններում։ Արմենն ուժեղ է, ես նույնպես։ Կարող է բախում լինել, բայց ես հնարավորություն եմ տալիս նրան լիդեր լինել, եւ նա գնահատում է դա։ Նա միշտ ասում է, որ չէր կարող կարող հասնել այս ամենին առանց ինձ»։

Գործարար, դիվանագետ եւ նախկին վարչապետ. ի՞նչ է հայտնի Արմեն Սարգսյանի մասին (ֆոտո)

«Ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար». Արմեն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին (Ֆոտո)

Մեր ցանկությունն է, որ ՀՀ նախագահի ընտրությունները տեղի ունենան մեկ փուլով. Սերժ Սարգսյանը՝ Արմեն Սարգսյանին (Ֆոտո)

Սերժ Սարգսյանը տվեց նոր նախագահի թեկնածուի անունը. նա նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է (Ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ