News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով երկրի զինված ուժերի ներկայացուցիչների առջեւ, հայտարարել է, որ իր հնգամյա մանդատի ընթացքում մտադիր է մոդեռնիզացնել Ֆրանսիայի միջուկային զսպման երկու հիմնական բաղադրիչները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ Մակրոնի՝ հենց զսպման կարողությունն է թույլ տալիս Ֆրանսիային պահպանել «քայլերի ազատությունն ու ռազմավարական ինքնավարությունը» միջազգային համատեքստում», «որը որեւէ թուլություն թույլ չի տալիս»:

«Այդ իսկ պատճառով ես իմ հնգամյա մանդատի ընթացքում կաշխատեմ երկու բաղադրիչի մոդեռնիզացման ուղղությամբ, որոնց փոխկապակցվածությունը կասկածի տակ չի դրվում. դրանք օվկիանոսային ուժերն են, որոնք պաշտպանում են մեզ ցանկացած ռազմավարական անակնկալից, եւ օդային բաղադրիչը, որն իր ակնհայտության օգնությամբ զսպման երկխոսության մաս է կազմում»,- հայտարարել է Մակրոնը:

Ֆրանսիայի ամենախոշոր ռազմական բազայում նախագահի ելույթի ուղիղ հեռարձակումը ցուցադրվում էր նախագահի պաշտոնական Periscope-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ