News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու ԵՄ-ն ամբողջությամբ կառուցողական գործունեություն են ծավալել: Այս մասին հունվարի 19-ին Եվրամիության եւ քաղաքացիական հատվածի միջեւ կնքված համաձայնագրի ներկայացման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիության հետ կնքած համապարփակ համագործակցության մասին համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա արագորեն սկսել այդ փաստաթղթի իրագործումը: «Եվրամիության անդամներից մեկն արդեն վավերացրել է այս համաձայնագիրը, ինչը բավական դրական զարգացում է», - ավելացրեց եվրոպացի պաշտոնյան:

Սլովիտալսկին նշեց նաեւ, որ նրանք հույս ունեն բավականին կառուցողական քննարկում անցկացնել ամսվա վերջում կայանալիք ոլորտային  հանդիպումների ժամանակ, որոնք կդառնան առաջինը: Այս հանդիպումները, դեսպանի խոսքով, կապված են տրանսպորտի եւ առեւտրի բնագավառներում համաձայնագրի իրականացման հետ: ԵՄ պատվիրակության ղեկավարը նաեւ հույս հայտնեց, որ այս հանդիպումների ժամանակ նրանք կկարողանան համաձայնության գալ ճանապարհային քարտեզի շուրջ: «Մենք սկսում ենք այս աշխատանքը, եւ հույս ունեմ, որ քարտեզը կստանա փոխադարձ հաստատում: Ինչ վերաբերում է իրականացմանը, ապա մենք այս ամռանը կանցնենք դրան», - վստահեցրեց Սվիտստյանը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ  ստորագրվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ